Գիտնականները պարզել են, որ տապակելու համար ամենաանվտանգը ձիթապտղի յուղն է: Այն նույնիսկ կարելի է օգտագործել կրկնակի, հայտնում է gogetnews.info-ն:
Սակայն յուղերի այլ տեսակների կրկնակի օգտագործումը, ինչն հաճախ անում են ռեստորաններում և սովորական ուտելիք պատրաստելու ժամանակ, շատ վտանգավոր է առողջության համար:
Հետազոտությունը ցույց է տվել, որ ձիթապտղի յուղը ի տարբերություն եգիպտացորենի կամ արևածաղկի յուղի՝ այդքան ուժեղ չի թթվում: Ամենավատ արդյունքը ցույց է տվել սովորական արևածաղկի յուղը: Այդ պատճառով բժիշկները խորհուրդ են տալիս տապակելիս օգտագործել ձիթապտղի յուղ:






































