Աշխարհի 9 երկրների 14 քաղաքներում ևս այսօր կայացել են համահայկական հավաք-երթեր՝ հաջակցություն «Սասնա ծռեր»- ի և ի նպաստ հայության համերաշխության:
«Քանի որ այդ համերաշխության առանցքն այս պահին «Սասնա ծռերն» են, հիշենք մեր եղբայրներին, հիշենք բոլոր քաղբանտարկյալներին, վանկարկենք՝ «Սաս-նա ծը-ռեր»,- հանրահավաքի մասնակիցներին կոչ արեց «Հայազն» կուսակցության անդամ Արմեն Հովհաննիսյանը:
«Ցանկացած մարդ, որն իրեն հայ է համարում, իսկ հայը ոչ միայն ինչ-որ հայկական խորտիկների պատրաստումը պահպանելն է, կամ մեկ-մեկ հայերեն խոսելը, այլ հայը Հայաստանով ապրելն է: Եվ մի ստվար հատված սփյուռքում ապացուցեց, որ ապրում է հայրենիքով»,- ասաց Ա. Հովհաննիսյանը: – Մոտեցել ենք անվտանգությանը սպառնացող շեմին, պիտի մեծացնենք մեր բնակչությունը, և դա նաև ներգաղթի շնորհիվ: Հայ ժողովուրդը կա և ունի ապագա, կեցցե պայքարը: Ազատություն»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































