Եմենի արևմուտքի հեռավոր շրջանների լեռներում կա գյուղ, որտեղ ապրում են երկրի քաղաքացիական պատերազմից փախած մարդիկ: Այս մասին հայտնում է gogetnews.info-ն:
Այնտեղ էլեկտրականություն և հոսող ջուր չկա, այնտեղ շատ մթերքներ հասցնելը շատ դժվար է, բայց, համենայնդեպս, այնտեղ կարելի է չվախենալ սեփական կյանքի համար:
Ապրելու համար գյուղի բնակիչները ստիպված են շատ աշխատել, նրանք զբաղվում են անասնապահությամբ և հողագործությամբ, սուրճ և հացահատիկ են աճեցնում:
Երկրի մնացած մասում գտնվող քաղաքներ և գյուղեր վերադառնալ տեղի բնակիչները մտադիր չեն:



















































