Ամերիկացիները ամենաշատը վախենում են կոռուպցիայից և կիբեռահաբեկչությունից, իսկ ամենաքիչը` ֆինանսական բուրգի կազմակերպիչների ցանցն ընկնելուց: Այդ մասին են վկայում 1541 չափահաս ամերիկացիների հարցման տվյալները՝ կատարված Չեփմենի համալսարանի կողմից: Հարցման մասնակիցներն անվանել են այն խնդիրները, որոնք առաջացնում են «վախ» կամ «ուժեղ վախ»: Հարցման արդյունքները հրապարակել է Bloomberg Businessweek պարբերականը:
Առաջին տեղում հայտնվել է կոռուպցիան, քանի որ ամերիկացիների 75%-ը համարում է, որ իրենց քաղաքական կուսակցությունները կոռումպացված են:
Առաջին տասնյակում տեղ են գրավել կորպորացիաների կողմից քաղաքացիների հետապնդումը, ահաբեկչական հարձակումները, պետական կառավարման մարմինների կողմից քաղաքացիներին հետևելը, կենսաբանական զենքերը, ինքնության գողությունը, տնտեսական փլուզումը, ֆինանսական միջոցների բացակայությունը (ըստ պարբերականի՝ ամերիկացների 1/3-ը չունի խնայողություններ), ինչպես նաև վարկային քարտով խարդախությունները:
Վախը պատերազմից զբաղեցրել է 12-րդ տեղը, վախը միջուկային հարձակումից` 16-րդը, և այլն:
Նախավերջին տեղում է հայտնվել ծերությունից վախը, և վերջին` 50-րդ տեղում՝ ֆինանսական բուրգի կազմակերպիչների ցանցն ընկնելու վախը:











































