Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն հայտնել է, թե ինչ սպասելիքներ ունի Անգլիայի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրում կայանալիք «Լիվերպուլ»-ի դեմ խաղից, որը կայանալու է այսօր՝ սեպտեմբերի 16-ին «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում:
«Մեզ սպասվում է շատ բարդ խաղ անչափ հզոր մրցակցի դեմ: Կարծում եմ՝ «Լիվերպուլ»-ն իսկապես հզոր թիմ է: Այն շատ արագ խաղ է ցուցադրում: Պետք է շատ լուրջ մոտենանք հանդիպմանը:
Յուրգեն Կլոպը հիանալի մարզիչ է, լավագույններից մեկն աշխարհում: Ծանոթ եմ նրան, բայց ոչ մտերիմ: Գիտեմ, սակայն, որ նա ֆանտաստիկ մարզիչ է: Ուրախ կլինեմ հանդիպել Կլոպին»,- «Չելսի»-ի պաշտոնական կայքը մեջբերում է Կոնտեի խոսքերը:












































