107jamz ռադիոկայանի փոխանցմամբ՝ Կալիֆոռնիայի նահանգում ֆրանսիական L’Oreal կոսմետիկ ընկերության դեմ հավաքական հայց է ներկայացվել։ Հայցի ներկայացման պատճառ է դարձել մազերի ուղղման միջոցը։
Soft Sheen-Carson ապրանքանիշը խորհուրդ է տրվում աֆրոամերիկացիների կանանց համար, որպեսզի նրանց մազերը դառնան ավելի խիտ ու մետաքսանման։
Դրա գովազդին մասնակցել են մոդել Սինտիա Բեյլին ու ԱՄՆ առաջին տիկնոջ վարսավիր Ջոնի Ռայթը։ 100.000 հայցվորների հավաքական հայցում վստահեցվում է, որ ապրանքանիշը, ընդհակառակը, առաջացնում է մազաթափություն, ինչպես նաև մաշկի գրգռում ու այրոցներ։
L’Oreal-ի ներկայացուցիչները համաձայն չեն նման պնդումներին։







































