Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը նախագահ ընտրվելու դեպքում պատրաստ է հրաժարվել արտասահմանյան ակտիվներից:
«Այո, ես դուրս կգամ (ակտիվներից) այս կամ այն ձևով»,- ասել է Թրամփը՝ պատասխանելով համապատասխան հարցին Fox News հեռուստաալիքի եթերում:
«Եթե խոսքը գնում է սեփականության մասին, մեզ հարկավոր կլինի վաճառել (ակտիվները)»,- ավելացրել է Թրամփը: Նա նաև ասել է, որ «կդադարեցնի կապերը» իր հոլդինգի հետ, որը զբաղվում է անշարժ գույքով և բիզնեսի բնագավառում շատ այլ բաներով, այդ թվում՝ արտասահմանում:










































