Հիլարի Քլինթոնը, ում անցած շաբաթ թոքաբորբ էր ախտորոշվել, առողջ է և պատրաստ ԱՄՆ նախագահի պաշտոնում աշխատելու՝ ասվում է դեմոկրատ թեկնածուին բուժող բժշկի նամակում։ Այս մասին փոխանցում է BBC-ն։
Հայտարարությունում, որը տարածել է Քլինթոնի շտաբը, ասվում է, որ քաղաքական գործչի վիճակը «շարունակում է բարելավվել»։ Լիարժեք բժշկական հետազոոտության արդյունքներով նրա ֆիզիկական վիճակը ճանաչվել է «նորմալ», իսկ հոգեկան առողջությունը՝ «հիանալի»։ Խոլեստերինն ու արյան ճնշումը նորմայի սահմաններում են։ Հրապարակվել է նույնիսկ նրա թոքերի նկարը։
70-ամյա Թրամփն ու 68-ամյա Քլինթոնը պատմության մեջ ԱՄՆ նախագահի ամենածեր թեկնածուներից են։








































