Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն անդրադարձել է կիսապաշտպան Անդրես Ինյեստայի խաղին, ինչպես նաև նորեկ Սամուել Յումտիտիի՝ իր նոր թիմին հարմարվելու գործընթացին։
«Այդ փոխանցումներն ու ընթացքից հարվածներն Ինյեստան ինձնից է սովորել։ Հասկանալի է, որ այդ ամենն իմ ազդեցության արդյունքն է։ Անդրեսը բացառիկ ֆուտբոլիստ է։ Նա ունակ է հարմարվել ցանկացած խաղաոճի։
Ինչ վերաբերում է Յումտիտիին, ապա նրա՝ թիմին հարմարվելու արագությունը զարմացրեց ինձ։ Նա շատ արագ հարմարվեց դիրքում, որը միշտ խնդրահարույց է եղել թիմի համար»,- Էնրիկեի խոսքերը մեջբերում է Goal.com-ը։








































