Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերն այսօր հայտարարել է, որ թույլ չի տա ԵՄ անդամ-երկրներում երիտասարդների աղքատացում։ Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն։
«Ես չեմ կարող թույլ տալ, որպեսզի երիտասարդները լինեն ավելի աղքատ, քան ժամանակին նրանց ծնողները»,- ասել է նա՝ ելույթ ունենալով Ստրասբուրգում՝ Եվրախորհրդարանի լիագումար նիստում ԵՄ սոցիալ-տնտեսական առաջնահերթությունների մասին ամենամյա ուղերձով։
Եվրոպացի երիտասարդների շրջանում զբաղվածության խնդրի լուծման համար Յունկերն առաջարկել է ԵՄ մակարդակով ստեղծել նրանց աջակցության հատուկ կառույց։










































