«112 Ուկրաինա» հեռուստաալիքը հրապարակել է տեսանյութ Ուկրաինայի նախագահի ելույթից, որի ընթացքում նա անդրադարձել է երկրի առաջիկա հեռանկարներին։ Խոսելով 1 մլրդ դոլարի չափով ԱՄՀ առաջիկա տրանշի մասին՝ Ուկրաինայի առաջնորդը խաչակնքել է։
«Սեպտեմբերի 14-ին, տա՛ Աստված, ԱՄՀ-ից ունենք նոր տրանշ»,- ասել է Պորոշենկոն։
ԱՄՀ ֆինանսական օգնության քառամյա ծրագիրը ենթադրում է Ուկրաինային 17.5 մլրդ դոլարի տրամադրում։ 2015 թվականի մարտին հատկացվել է 5 մլրդ դոլարի չափով առաջին տրանշը, իսկ նույն տարվա օգոստոսին՝ 1.7 մլրդ դոլարի չափով երկրորդ տրանշը։ Ներկայում Կիևը սպասում է երրորդ տրանշին, որի տրամադրումն արդեն իսկ հետաձգվել է։










































