«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ նախօրեին Գագիկ Ծառուկյանի հրահանգով այրվել է Աբովյանի քաղաքապետի նախկին թեկնածու Արթուր Հարությունյանի՝ Պալաչի սանիկի ավտոմեքենան։ Ծառուկյանի հրահանգով Արթուր Հարությունյանի մյուս մտերիմներին ևս զգուշացվել է լքել Հայաստանը, այլապես նրանց հետ հաշվեհարդարը նույնպես չի ուշանա։
Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանն ու Արթուր Հարությունյանը ևս քավոր-սանիկական հարաբերությունների մեջ են, սակայն տարիներ առաջ բիզնես-խնդիրների պատճառով նրանց հարաբերությունները լարվել են։ Ծառուկյանը հասավ նրան, որ անցած տարի ամեն կերպ տապալեց Աբովյանի ընտրություններում Արթուր Հարությունյանի ընտրվելու շանսերը, ապա նրան հասցրեց սնանկության դուռը։