Ամերիկյան Google կորպորացիան, ամենայն հավանականությամբ, զբաղված է Nexus պլանշետների վերջին սերնդի ներկայացման վերջնական նախապատրաստություններով: USA Today-ը գրում է, որ սարքը կներկայացվի հուլիսի 24-ին, Սան Ֆրանցիսկոյում:
Հաղորդվում է, որ մամուլի ներկայացուցիչները երեկ այս իրադարձությանը նվիրված միջոցառման հրավեր են ստացել:
Սարքը կներկայացնի Սանդար Պիչաին՝ Android-ի ու Chrome-ի համար պատասխանատու ստորաբաժանման ղեկավարը: Նոր Google Nexus-ը կաշխատի Android օպերացիոն համակարգով: