Հուլիսի 21-24-ը Թել Ավիվում կբացվի ավանդական ավտոսրահը՝ AutoMotor-2013-ը: Այս տարի իրենց 25 ամյակը նշող ավտոշոուի կազմակերպիչները Haney Taruha համալիրում ստեղծել են ֆանտաստիկ մի թեմա՝ «Ավտոմեքենաներ՝ կինոֆիլմերից»:
Ցուցահանդեսին կներկայացվեն տասնյակ ավտոմեքենաներ և մոտոցիկլետներ, որոնք տարբեր տարիներ «նկարահանվել են» ֆիլմերում՝ Ջեյմս Բոնդի մասին (նաև «Սքայֆոլը») ֆիլմերի ավտոմեքենաները, Բեթմենի «Բեթմոբիլը», «Հարի Փոթերից»՝ Հարիդի մոտոցիկլետը, «Առևանգել 60 վայրկյանում» ֆիլմից՝ «Էլեոնորը», «Կոբրա» կինոֆիլմից՝ մոտոցիկլետը և այլն:
Այս մասին հաղորդում է Newsru.co-ն: