Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովն իր կարծիքն է հայտնել Նորվեգիայի ընտրանու դեմ առաջիկա խաղի մասին:
«Գերմանիայի հավաքականը Նորվեգիա է եկել հաղթանակ տանելու համար: Եվրոպայի առաջնության որակավորման մրցաշարում մեզ համար հեշտ չէր:
Չեմ ցանկանում, որ աշխարհի առաջնության որակավորման մրցաշարը նույնքան բարդ ընթացք ունենա: Մեզ համար կարևոր է կենտրոնացած լինել և 3 միավոր վաստակել:
Նորվեգիայի ընտրանին վտանգավոր մրցակից է: Նորվեգիացիները հիանալի հակագրոհներ են կազմակերպում և վտանգավոր են ստանդարտ դիրքերի իրացման ժամանակ»,- Bild-ը մեջբերում է Լյովի խոսքերը:











































