Մյունխենի «Բավարիա»-ի նախկին գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսն իր կարծիքն է հայտնել ժամանակակից ֆուտբոլի մասին:
«Երբ տեսնում եմ ներկայիս տրանսֆերային շուկան, հասկանում եմ, որ ֆուտբոլը կորցրել է հոգին: Այն վերածվել է բիզնեսի: Բոլորը ցանկանում են արագ հաջողության հասնել: Համբերատարությունը բացակայում է:
Մյուս կողմից, կյանքում ճիշտ այդպես է: Եթե ինչ-որ պատճառով արդյունք չի լինում, անմիջապես հետևում են արձագանքները: Խոստովանեմ, այս ամենն ինձ վախեցնում է»,- Die Welt-ը մեջբերում է Հայնկեսի խոսքերը:







































