Ուկրաինայի զինված ուժերում սկսվել են պահեստազորայինների հավաքներ, որի շրջանակներում ավելի քան 8 հազար մարդ կանցնեն վերապատրաստում: Այդ մասին սեպտեմբերի 3-ին հայտնել են երկրի ՊՆ կայքում, հայտնում է lenta.ru-ն:
Գերատեսչության տեղեկատվությամբ՝ հավաքները կկատարվեն 2 փուլով՝ սեպտեմբերի 3-15-ին և և 12-24-ին: Ընդամենը կներգրավեն 9 բրիգադ:
«Զորավարժությունների գլխավոր նպատակը ագրեսիայի դեպքում պահեստազորային ուժերով ստորաբաժանումների և կազմավորումների օպերատիվ վերակազմավորման մեխանիզմի մշակումն է»,- ասված է հաղորդագրության մեջ:










































