Ֆուտբոլային հայտնի գործակալ Մինո Ռայոլան, ով ներկայացնում է հարձակվողներ Զլատան Իբրահիմովիչի ու Մարիո Բալոտելիի շահերը, անդրադարձել է իր հաճախորդներին:
«Բոլոր նրանք, ովքեր Ֆրանսիայի Լիգա 1-ում զբաղվում են հեռուստահեռարձակումների իրավունքների վաճառքով, պետք է «Նիցա»-ին հավելավճար վճարեն:
Զլատանի հեռանալուց հետո Լիգա 1-ը կորցրել դիտարժանության 50%-ը, Բալոտելիի գալով կվերադարձնի առնվազն 30%-ը, քանի որ նա տաղանդավոր աստղ է:
Այս մրցաշրջանում Բալոտելիից 20 գոլ եմ սպասում: Եթե նա պահպանի ներկայի մարզավիճակը, ապա, անշուշտ, կխփի 20 գոլ»,- Ռայոլայի խոսքերը մեջբերում է Gazzetta dello Sport-ը:









































