«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին գլխավոր մարզիչ Լուի վան Գալը կարող էր գլխավորել Բելգիայի հավաքականը: Մասնագետն անգամ բանակցություններ էր վարել Բելգիայի ֆուտբոլի արքայական միության հետ:
The Telegraph-ի տեղեկություններով՝ բելգիացիները Վան Գալի թեկնածությունից հրաժարվել են ձանձրալի առանձնազրույցի պատճառով:
Բելգիայի ֆուտբոլի արքայական միության ներկայացուցիչները եկել են եզրահանգման, որ ազգային թիմի ֆուտբոլիստները չեն ընդունի աշխատանքային մեթոդները, որը նախընտրում է Վան Գալը:
Ընտրությունը կատարվել է Ռոբերտո Մարտինեսի օգտին, ով փոխարինել է Մարկ Վիլմոտսին: Մարտինեսի մեկնարկային խաղում Բելգիայի հավաքականն ընկերական մրցավեճում 0:2 հաշվով զիջել է Իսպանիայի ընտրանուն:













































