«Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կարծում է, որ Անգլիայի Պրեմիեր լիգան ավելի բարդ առաջնություն է, քան իսպանական Լա Լիգան:
«Անգլիայի Պրեմիեր լիգայի գլխավոր տարբերությունը մյուս առաջնությունների համեմատ բարձր մրցակցությունն է: Անգլիայում շատ դժվար է:
Իսպանիայում «Բարսելոնա»-ն կարող է մրցաշրջանի կեսը խաղալ երկրորդ կազմով: Լինում են խաղեր, երբ Մեսսին վազում է 4.3 կմ և խփում 5 գոլ: Անգլիայում նման բան հնարավոր չէ ոչ մի խաղում»,- հայտարարել է Կլոպը:









































