Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Ֆաբիո Կոենտրաոն շարունակում է վերականգնվել ազդրի վնասվածքից:
Ապրիլի վերջին ֆուտբոլիստը վիրահատության է ենթարկվել: Ի սկզբանե բժիշկները հայտարարել էին, որ նրա ապաքինման համար կպահանջվի 6 ամիս: Սակայն Կոենտարոյի վերականգնումն արագ է ընթանում: Հոկտեմբերին նա կարող է դուրս գալ խաղադաշտ:
Ֆաբիոն մարզվում է անհատական ծրագրով, իսկ առաջիկա օրերին կարող է վարժությունների մի մասը կատարել թիմի հետ: Ենթադրվում է, որ ֆուտբոլիստը կվերսկսի լիարժեք մարզուները սեպտեմբերի վերջին:













































