News Georgia լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Gino Green City ընկերությունը Վրաստանի Գործընկերային հիմնադրամի աջակցությունը սկսում է Թբիլիսյան ծովին (ջրամբար) հարակից տարածքում հյուրանոցային-բնակելի համալիրի մասշտաբային շինարարություն:
Ընկերության և հիմնադրամի համաձայնագրում նշված է, որ նախագիծը նախատեսում է էկո քաղաքի կառուցում: Այստեղ կստեղծվեն հյուրանոց, հանգստի համալիր, դպրոց, մանկապարտեզ, բժշկական կենտրոն ու հանգստյան գոտիներ:
Թբիլիսիի քաղաքապետարանն այդ ամենի համար հատկացրել է 261 հեկտար հողատարածք, որոնք Gino Green City-ին կհատկացվեն փուլ առ փուլ՝ ներդրումային խոստումներին համապատասխան:
Նախագծի ներդրումային արժեքը կազմում է 700 միլիոն դոլար:











































