Sunday, 07 06 2026
237 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ կա ձեռբակալված
ՆԱՍԱ-ում հայտարարել են, որ տվյալներ չկան կործանված ՉԹՕ-ների կամ զոհված այլմոլորակայինների մասին
Բացահայտվել է Շենգավիթում կատարված հանցագործությունը․ կան ձերբակալվածներ
23:10
Վրաստանն ու Չինաստանը կրթության ոլորտում համագործակցության նոր համաձայնագիր կստորագրեն
Հակակոռուպցիոն կոմիտեն կոչ է անում ահազանգել ընտրակաշառքի դեպքերի մասին
Ընտրության ժամանակ մի խումբ անձանց ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների և ստացված ահազանգերի ամփոփում
ՀԷՑ-ը դատի կտա կեղծ տեղեկություններ տարածող լրատվամիջոցներին
Հայտնի է՝ որքան ՀՀ քաղաքացի է մասնակցել ընտրություններին
-
22:28
Ընտրությունների մասնակցության տվյալները՝ ժամը 20:00-ի դրությամբ
«ФСБ-ն դակումենտները չի տվել ու․․․»․ ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքեր՝ «Ուժեղ Հայաստանում»․ՀԿԿ
22:10
Պեկինը ռազմածովային գործողություն է սկսել Թայվանի մոտ
Ավտոսրահներից մինչև հիվանդանոցներ․ նոր սերնդի ռոբոտներ
21:30
Էբոլայի համաճարակը դուրս է գալիս վերահսկողությունից, զոհերի թիվն աճում է. ԱՀԿ
Այս գիշեր ուշագրավ բան ենք տեսնելու. ժողովրդավարությունը՝ գործողության մեջ
Ժամը 20:00-ի դրությամբ ընտրությունների հետ կապված դատարաններ է մուտքագրվել 124 դատական գործ
Հարավային Կովկասը Ռուսաստանի «պերիֆերիա» չլինելու համար կարո՞ղ է ջանքերը համադրել
ՔՊ՝ 24, «Ուժեղ Հայաստան»՝ 6. Կանչ բնակավայրի արդյունքները
20:50
ԵՄ-ն պատրաստվում է Չինաստանի դեմ ավելի կոշտ տնտեսական կուրսի
Ընտրություններ-2026․ ի՞նչ խախտումներ է արձանագրել «Անկախ դիտորդը» ժամը 19։00 դրությամբ
Այս պահին հանրապետության բոլոր ընտրատեղամասերը ապահովված են անխափան էլեկտրամատակարարմամբ. Ռոմանոս Պետրոսյան
Հանցանք՝ «Ուժեղ Հայաստանի» գրասենյակում․ բացահայտվել է 7,5 մլն դրամի չափով ընտրակաշառք տալու սխեմա
20:10
Պակիստանի ՆԳ նախարարը Թեհրանում է
Հայաստանում խորհրդարանական ընտրությունների քվեարկությունն ավարտվեց
Ստամբուլում կկայանա Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարների հանդիպումը
Ռոբերտ Քոչարյանի բնակության հասցեում անձի հաշվառումը որպես ընտրակեղծիքի աղբյուր որակելը պարզ մոլորեցում է. ՄՔԾ-ի պարզաբանումը
Իսրայելը հարված է հասցրել Բեյրութի Դահիա արվարձանին
Համատիրության նախագահը ընտրողների ցուցակով մոտեցել է քվեարկությանը մասնակցած քաղաքացիներին
19:10
Ալբանիայում չեն դադարում բողոքի ակցիաները Թրամփի փեսայի ընկերության դեմ
Սադրանքների աղբյուրը գործակալական ցանցն է. ռուսական ագրեսիայի սցենարը բացսռված չէ

Հայաստանն ու Ղարաբաղը հանել ռուս-թուրքական «գնացուցակից»

Այսօր Պեկինում տեղի կունենա Պուտինի և Էրդողանի նոր հանդիպումը՝ G20-ի գագաթնաժողովի շրջանակում: Սա արդեն երկրորդ հանդիպումը կլինի ռուս-թուրքական հաշտեցման հունիսին մեկնարկած գործընթացից հետո:

Իհարկե, այս հանդիպումն առաջինից տարբերվելու է նրանով, որ տեղի է ունենալու Թուրքիայի՝ Սիրիա ներխուժելուց հետո, որը ամենևին միանշանակ գնահատականի չի արժանացել Ռուսաստանում, եթե չասենք, որ առաջացրել է Մոսկվայի դժգոհությունը: Ընդհանուր առմամբ նկատելի է, որ ռուս-թուրքական հաշտեցումը այնքան էլ հարթ չի ընթանում, և կա փոխադարձ զգալի, նկատելի անվստահություն: Սա մի կողմից, իհարկե, Հայաստանի համար դրական հանգամանք է, մյուս կողմից, սակայն, խորացնում է այն ռիսկերը, որ Հայաստանի համար կան ռուս-թուրքական հաշտեցման պարագայում:

Խնդիրն այն է, որ փոխադարձ անվստահության պայմաններում կա վտանգ, որ վստահության հաստատման «գնացուցակում» կարող են լինել Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը, քանի որ հայկական գործոնը մի հանգամանք է, որի հարցում համաձայնության բացակայությունը ռուս-թուրքական հարաբերությունների համար նշանակելու է համաձայնության բացակայություն բոլոր հարցերում:

Եվ այս տեսանկյունից պատահական չէ, որ երբ նոյեմբերին թուրքական օդուժը հարվածեց ռուսական օդանավը, և սկսվեց հարաբերությունների լարված շրջանը, պետական մակարդակով միմյանց ինչ մեղադրանք ասես հնչեցնելու պայմաններում, Ռուսաստանը և Թուրքիան պետական մակարդակով դույզն-ինչ կասկածի տակ չդրեցին 1921 թվականի ռուս-թուրքական մոսկովյան պայմանագիրը, որն այլ բան չէ, քան Ռուսաստանի և Թուրքիայի համաձայնությունը հայկական սուբյեկտությունը չեզոքացնելու հարցում:

Այսպիսով, ինչ հարցում էլ Անկարան և Թուրքիան գործեն միասնական կամ լինեն տարակարծիք, հայկական հարցում նրանք պարզապես դատապարտված են լինել միասնական, այլապես չի կարող լինել ռուս-թուրքական խորքային համագործակցություն:

Եվ այստեղ է նաև ռուս-թուրքական հաշտեցման ներկայիս գործընթացի խնդիրը, քանի որ ապրիլյան պատերազմից հետո ստեղծվել է մի իրավիճակ, որը Ռուսաստանին թույլ չի տալիս նախկինի պես ազատ համագործակցել Թուրքիայի և Ադրբեջանի հետ, որովհետև նախկինում չկար պատերազմի գործոնը, իսկ այժմ հայկական «տառապանքը» իմաստնություն է բերել հանրությանը պատերազմի փորձով, և սա Մոսկվային զրկել է մանիպուլյացիաների հնարավորությունից: Իսկ ռուս-թուրքական հարաբերություններում առանցքային տարրերից մեկը հենց այն է, թե ինչքանով է Ռուսաստանը կարողանում մանիպուլյացիայի ենթարկել հայկական հասարակության, ընդհանրապես՝ հայության գիտակցությունը:

Եվ ուրեմն Հայաստանի հասարակության համար ռուս-թուրքական հաշտեցման գործընթացի պարագայում ինքնապաշտպանության կամ ինքնապահպանման իմաստով կա առնվազն մեկ խնդիր՝ բացարձակապես թույլ չտալ իջնել այն նշաձողին, որ սահմանեց ապրիլյան պատերազմը հայության գիտակցության մեջ՝ կապված Ռուսաստանի փրկիչ լինելու հանգամանքի հետ: Հենց իջավ այդ նշաձողը, հենց Ռուսաստանին հաջողվեց հայության գիտակցության մեջ վերականգնել իր «փրկչական» միֆականության նախաապրիլյան նշաձողը, դա անխուսափելիորեն նոր աղետի է բերելու ռուս-թուրքական հաշտության կոնտեքստում:

Ռուսաստանի հանդեպ ապրիլից հետո ձևավորված հանրային գիտակցությունը Հայաստանի անվտանգության լուրջ գրավականն է, և միայն այդ գիտակցումն է, որը Հայաստանին հնարավորություն կտա նաև անուղղակիորեն կառավարել ռուս-թուրքական հաշտեցման գործընթացն ու դրա «գնացուցակից» հանել Հայաստանն ու Ղարաբաղը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում