Մյունխենի «Բավարիա»-ի և Գերմանիայի ազգային հավաքականի դարպասապահ Մանուել Նոյերը խոսել է ազգային ընտրանու կազմում ավագի պարտականությունները ստանձնելու մասին:
«Ես հպարտ եմ, որ դարձել եմ Գերմանիայի ազգային հավաքականի ավագը: Ցանկանում եմ շարժվել Լամի ու Շվայնշտայգերի օրինակով:
Խոսել եմ Բաստիանի հետ, ով շատ ուրախ էր ինձ համար: Նա լավագույնը ցանկացավ ինձ այդ դերում», – ասել է Նոյերը:










































