Մադրիդի «Ռեալ»-ի և ՈՒելսի ազգային հավաքականի կիսապաշտպա Գարեթ Բեյլը խոսել է իր տրանսֆերային արժեքի և Պոլ Պոգբայի տրանսֆերի սահմանած ռեկորդի մասին:
«Ես երբեք չեմ մտածել դրա մասին: Չեմ անհանգստանում, որ այժմ ամենաթանկարժեք ֆուտբոլիստը չեմ: Չիշտն ասած այդ ամենն ինձ այդքան էլ չի հետաքրքրում», – ասել է Բեյլը:
Հիշեցնենք, որ Պոլ Պոգբայի ձեռքբերումով «Մանչեսթեր Յունայթեդ»-ը տրանսֆերային ռեկորդ սահմանեց ֆուտբոլի պատմության մեջ՝ ֆրանսիացու տրանսֆերի համար վճարելով 120 միլիոն եվրո:
Նշենք, որ նախկին ռեկորդը պատկանում էր հենց Գարեթ Բեյլին, ում տեղափոխության համար «արքայական ակումբ»-ը վճարել էր 100 միլիոն եվրո:







































