Wednesday, 17 06 2026
Մինչև հիմա իրար լավ չենք ճանաչել․ Գեղամ Նազարյանի առաջարկները՝ տոնացույցի վերաբերյալ
12:10
G7-ի առաջնորդները վերահաստատել են հանձնառությունը Հյուսիսային Կորեայի ապամիջուկայնացմանը
Պետությունը պետք է հոգա քաղաքացուն բարոյական տեռորից ապահովագրելու կարիքը
11:50
ԱՄՆ-ն մերժել է Իսրայելի խնդրանքը՝ ծանոթանալու Իրանի հետ կնքված փոխըմբռնման հուշագրի դրույթների հետ. ԶԼՄ-ներ
«Գոնե մի 100 մանեթ տան, որ մերոնց էլ համոզեմ ընտրեն»․ՀԿԿ-ն հրապարակել է ԲՀԿ աջակիցների զրույցը
11:30
Ճապոնիայում առաջարկել են քննարկել միջուկային զենքի ներկրման արգելքի վերացման հարցը
Փոքր Վեդի բնակավայրի միջնակարգ դպրոցը կառուցված է. վարչապետ
11:10
Զելենսկին փորձել է համոզել Թրամփին պահպանել Եվրոպայի դերակատարությունը
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ՏՀԶԿ Գլոբալ ֆորումի Ասիական նախաձեռնության 10-րդ հանդիպմանը
10:50
ԵՄ-ն՝ Հայաստանի կողքին. Բրյուսելը նախապատրաստում է առևտրային արտոնություններ
Համայնքային հողերն ազատվել են ինքնակամ կառուցված շինություններից
10:30
G7-ի ղեկավարները խոստացել են ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ և զենք Ուկրաինային
Փամբակ գետում հայտնաբերվել է 7-ամյա աղջկա մարմինը
10:10
G7-ի ղեկավարները համատեղ հայտարարությամբ աջակցել են ԱՄՆ-ի և Իրանի միջև պայմանավորվածություններին
Ընտրակաշառքը հանցագործություն է, դրա համակարգային ազդեցությունը՝ սահմանադրական խնդիր
Անահիտ Մանասյանը Բեռլինում ելույթ է ունեցել ՄԻԵԴ վճիռների կատարմանը նվիրված միջազգային միջոցառմանը
Սպասվում է կարճատև անձրև
Իրան–ԱՄՆ հնարավոր համաձայնությունը ակնհայտ կդարձնի, որ «3+3» ձևաչափը մեռած է
Մատակարարման արգելքները քաղաքականության հետ կապ չունեն. «Ռոսսելխոզնադզոր»
09:10
Հունգարիայում նույն անձը չի կարողանա երկու անգամից ավելի լինել վարչապետ
Հրվ. Կովկասը Ֆիդան-Լավրով բանակցությունների առանցքում. ի՞նչ են քննարկել երկու արտգործնախարարները
08:50
FBI-ն կանխել է Սպիտակ տան բակում ծրագրված հարձակումը
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
Լիոնել Մեսսի. ֆուտբոլային հանճարը փայլատակել է աշխարհի առաջնությանը
ՀՀ պատվիրակությունը մասնակցել է «Ներքին տեղահանված անձանց համար կայուն լուծումների առաջխաղացում» խորագրով քննարկմանը
08:10
Նավթի գները նվազել են – 16/06/26
Ո՞ր «կետում է Մոսկվան առարկում հայ-ադրբեջանական գործընթացի դրական զարգացմանը»
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին

«Ոչ ոք չի ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, եթե Հայաստանը չճանաչի»

«Արցախի անկախության հռչակումը հեղաշրջման հավասարազոր մի գործընթաց էր, որտեղ հայությունը ցուցաբերել է  վերին աստիճանի գրագետ և միջազգային իրավունքին համապատասխան քայլ»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն, ՀՀ ԳԽ Արցախի հարցերով հատուկ հանձնաժողովի գլխավոր փորձագետ Լարիսա Ալավերդյանը:

Նա նշեց, որ սեպտեմբերի 2-ին ոչ թե հռչակվել է Արցախի անկախությունը, այլ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը. «Այս օրը Արցախը հռչակել է, որ դուրս է գալիս Ադրբեջանի հանրապետության կազմից»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նա՝ հավելելով, որ անկախության հանրաքվեն եղել է հետագայում՝ դեկտեմբերի 10-ին, իսկ 1992 թվականի հունվարի 6-ին արդեն հռչակվել է Արցախի անկախությունը»:

Լարիսա Ալավերդյանի խոսքով՝  փոխզիջման մասին այսօր խոսում են միայն ՀՀ իշխանությունները. «Ադրբեջանը ոչ միայն պատրաստ չէ փոխզիջումների, այլև մեր  իշխանությունների անդեմ քաղաքականության շնորհիվ մենք սպասարկում ենք Ադրբեջանի սին հույսերը, որ նա որևէ իրավունք ունի, կարող է բռնակցել իրեն չպատկանող տարածքները»:

Լրագրողների հետ հանդիպմանը ներկա քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը նշեց, որ Արցախը չստացավ լիարժեք անկախություն, որովհետև Արցախի զգալի մի հատված ադրբեջանցիների տիրապետության ներքո է. «Գործ ունենք խաղի հետ, ստեղծել ենք մի խաղ, որը դիվանագիտական խաղ էր, մեր կարծիքով՝ չափազանց խելացի աշխարհին խաբելու համար ու մեզ համար մանևրելու տեղ թողնելու համար, բայց մենք խաբեցինք, բացի մեզնից չխաբեցինք»:

Անկախ Արցախի գոյությանը չեմ հավատում, որովհետև Արցախը ամբողջությամբ կախված է ՀՀ-ից ու դրա մեջ որևէ վատ բան չկա: Բայց այդ անկախությունը նշանակում է մեր հաղթանակի չավարտվածությունը, Արցախի անկախությունը հռչակվեց, որ հաջորդ քայլով Արցախը միացվեր Հայաստանին: Արցախի անկախությունն այսօր որևէ մեկի կողմից ճանաչված չէ, նույնիսկ Հայաստանի կողմից, և Արցախը դե յուրե միացված չէ ՀՀ-ին, ու մենք դեռ շարունակում ենք բանակցել մի ձևաչափով, որը վաղուց սպառվել է, հատկապես ապրիլից հետո: Հենց ապրիլին պետք էր ճանաչել Արցախի անկախությունը, անցկացնել հանրաքվե ու այն վերամիավորել Հայաստանին ու փակել այդ հարցը»,- նշեց Հ. Մարտիրոսյանը:

Քաղաքագետի դիտարկմամբ՝ Ադրբեջանը պատրաստվում է լայնամասշտաբ պատերազմական գործողությունների. «Մենք շարունակում ենք մնալ 90-ականների սկզբի մտայնությանը, որ Արցախը պետք է անկախ լինի, միջազգայնորեն ճանաչված: Իսկ ինչ է տալու միջազգային ճանաչումը Արցախին, և ով կարող է ճանաչել Արցախը, եթե ՀՀ-ն չի ճանաչում՝ գոնե պաշտոնապես: Գործ ունենք ինքնախաբեության հետ: Պետք է ավելի լուրջ մոտենանք խնդրին, հասկանանք՝ անկախությունն ինչ նպատակի էր ծառայում, անկախության հռչակագրի առաջին օրը հրաշալի օր էր, կարևոր հանգամանք էր, բայց գործը կիսատ թողեցինք ու մնացին հին մտայնությամբ» :

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում