«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնն իր կարծիքն է հայտնել Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության ֆավորիտների մասին:
«Ֆուտբոլն, իհարկե, անկանխատեսելի է: Այժմ «Բարսելոնա»-ն և Մադրիդի «Ռեալ»-ը գերազանցում են բոլորին: Բայց ես կարծում եմ, որ «Յուվենտուս»-ն ու «Բավարիա»-ն կարող են նվաճել ցանկացած տիտղոս, այդ թվում՝ Չեմպիոնների լիգայի գավաթը:
«Յուվենտուս»-ի հզոր կողմը Մասիմիլիանո Ալեգրին է: Նա գերազանց մարզիչ է: Դե իսկ «Բավարիա»-ի մասին խոսելն ավելորդ է»,- Sport-ը մեջբերում է Ֆերգյուսոնի խոսքերը:













































