«Բարսելոնա»-ի կազմն ընթացիկ մրցաշրջանում ամենաթանկարժեքն է ակումբի պատմության մեջ: Այդ մասին հայտնում է Sport-ը:
Լուիս Էնրիկեի թիմի ֆուտբոլիստների տրանսֆերային ընդհանուր արժեքը կազմում է 756.5 մլն եվրո, ինչը 135 մլն-ով ավելի է, քան 2011/12 թվականների մրցաշրջանում, երբ կատալոնական ակումբը գլխավորում էր Պեպ Գվարդիոլան:
Միայն Մեսսի-Սուարես-Նեյմար եռյակի տրանսֆերի արժեքը 310 մլն եվրո է կազմում: Մեսսիի իրավունքները գնահատվում են 120 մլն եվրո, Նեյմարի՝ 100 մլն, Լուիս Սուարեսի՝ 90 մլն: Չորրորդը Սերխիո Բուսկետսն է, ում տրանսֆերի արժեքը 60 մլն եվրո է, այնուհետև Իվան Ռակիտիչը՝ 50 մլն եվրո տրանսֆերային արժեքով, Խերարդ Պիկեն՝ 40 մլն եվրո:
Կատալոնական գրանդի ֆուտբոլիստների պայմանգրերով նախատեսված հրաժարագնի ընդհանուր արժեքը կազմում է 2 մլրդ 665 մլն եվրո: Ամենախոշոր հրաժարագինը նախատեսված է Մեսսիի պայմանագրով: Այն կազմում է 250 մլն եվրո:








































