Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայում կալանավորվել է Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) երեք աշխատակից, որոնց կասկածում են հուլիսի 15-ին կատարված ռազմական հեղաշրջման փորձին մասնակցելու համար։
Նրանց կալանավորումն արտոնել է Անկարայի հանրապետական դատախազությունը, իսկ կալանավորումն իրականացրել է Անկարայի ոստիկանության՝ ահաբեկչության դեմ պայքարի ստորաբաժանման աշխատակիցները։
MIT-ի կալանավորված աշխատակիցներին տեղափոխել Սինջանի բանտ։









































