Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նյետոն ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփին համարում է իր երկրի համար սպառնալիք: «Որոշ դիրքորոշումներ, որ նա զբաղեցնում է, իրոք իրենցից ներկայացնում են Մեքսիկայի համար սպառնալիք»,- հայտարարել է նա Televisa ալիքի եթերում:
Նախօրեին Մեխիկոյում տեղի է ունեցել Թրամփի և Մեքսիկայի նախագահի ոչ պաշտոնական հանդիպումը, ինչի համար վերջինս քննադատվել է երկրի ձախ ուժերի կողմից: Մամլո ասուլիսի ժամանակ Թրամփը ասել է, որ իրենք քննարկել են սահմանում պատի կառուցումը, սակայն չեն քննարկել, թե դա ում հաշվին կլինի: Իր հերթին Պենյա Նյետոն Twitter-ում գրել է, որ հանդիպման ժամանակ ինքը պարզ հասկացրել է, որ իրենք իրենց վրա չեն վերցնի այդպիսի ծախսեր:







































