Thursday, 25 06 2026
Իսրայելի զինված ուժերը հերքում են Լիբանանի հարավում անվտանգության գոտուց ուժերի մասնակի դուրսբերումը
20:50
Հաջիևը Մակրոնի խորհրդականի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումները
Տեղի է ունեցել հայ-ամերիկյան «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության փակման արարողությունը
20:30
Ֆրանսիայում բժիշկներին անհանգստացնում է շոգի պատճառով մահացության հնարավոր կտրուկ աճը
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգու 0,13 հա հողամասը վերադարձվել է համայնքին
Իսրայելը հայտարարել է Գազայում «Իսլամական ջիհադի» ստորաբաժանման հրամանատարի ոչնչացման մասին
Մեկնարկել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքները․ նախարարը հետևել է ընթացքին
Պուտինն ԱԽ անդամների հետ քննարկել է ներքին անվտանգության հարցերը
Երևանում տեղի է ունեցել IUCN Հայաստանի ազգային կոմիտեի գործունեության մեկնարկին նվիրված ընդունելություն
19:30
App Store-ից հեռացվել են VK հոլդինգի մի շարք հավելվածներ
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության կասկածանքով ձերբակալություններ են իրականացվել
19:10
Հարավային Կորեայի դատախազությունը կրկին մահապատիժ է պահանջել նախկին նախագահի համար
Վերաքննիչը բեկանել է Աջապահյանի գործով դատավճիռը
18:50
Չինաստանի ԱԳՆ-ն կոչ է արել ԱՄՆ-ին անհապաղ դադարեցնել Կուբայի վրա ճնշումը
ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին
18:30
Արևմուտքը Կիևին 375 միլիոն եվրո կհատկացնի էներգետիկայի համար. Շմիհալ
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Եվրոպայի հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադի հետ
18:10
Եվրասիական զարգացման բանկը կընդլայնի  աշխարհագրությունը 11 պետություններով՝ ներառելով Վրաստանը և Ադրբեջանը
Մոսկվան արևմտյան «մշուշներին» չի հավատում․ Ռուսաստանը «կանցնի լիակատար ավտարկիայի»
17:50
Մակրոնը հայտնել է Սիցիլիայի ափերին ՌԴ-ի հետ կապված լցանավ կալանելու մասին
Մաթևոսյանը հանդիպել է Bezos Earth Fund-ի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ
17:30
Մեծ Բրիտանիայում գրանցվել է հունիսի բացարձակ ջերմաստիճանային ռեկորդը՝ +36.1°C
Նոր պատմական ռեկորդ. 823,584 աշխատատեղ
17:10
Իրանի հետ ցանկացած համաձայնագիր հաշվի կառնի Պարսից ծոցի երկրների շահերը․ Ռուբիո
ԱԽ քարտուղարը մասնակցել է Ուկրաինայի վերականգման համաժողովին
16:50
Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ ոստիկանապետ է նշանակվել հայազգի պաշտոնյա
Նախորդ տարվա մայիսի համեմատ ՏԱՑ-ի հավելաճը 11.7% է եղել
16:30
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 164-ի
Ունեմ ցանկություն շարունակել առողջապահության նախարարի պաշտոնավարումը․ Անահիտ Ավանեսյան
16:10
Իտալիան հակադարձել է Ռյուտեի խոսքերին Իրանի դեմ հարձակումներում ԱՄՆ-ին աջակցելու մասին

Քննիչները պարզել են Նոր Նորքի բնակչին ծանր մարմնական վնաս պատճառելու հանգամանքները

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են Նոր Նորքի բնակիչ Տիգրան Շախբեկյանին ծանր մարմնական վնասվածք պատճառելու հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, շարժառիթը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից՝ հավելելով. «2016թ. օգոստոսի 28-ին ահազանգ էր ստացվել, որ մարմնի տարբեր հատվածների «կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել Նոր Նորքի բնակիչ Տիգրան Շախբեկյանը:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ տղամարդուն ծանր մարմնական վնասվածք է պատճառել 21-ամյա հարևանը՝ քրոջ ընկերոջ հետ միասին։

Նախնական քննության տվյալներով՝ երիտասարդները հանդիպման ժամանակ վերհիշել են, թե Տիգրան Շախբեկյանի բնակարանի վերանորոգման ժամանակ` 2015թ. դեկտեմբերին, խանգարվել է 21-ամյա տղայի ընտանիքի հանգիստը, և գնացել են նրանից պարզաբանումներ պահանջելու։

Հարևանին տանից դուրս հրավիրելով՝ տղաները վիճաբանել են և աստիճանահարթակում` խուլիգանական դրդումներով, մահակի ու դանակի գործադրմամբ, նրա առողջությանը դիտավորությամբ պատճառել մարմնական վնասվածքներ։

Հարվածների հետևանքով, դատաբժիշկների եզրակացությամբ, Տ.Շախբեկյանին պատճառվել են որովայնի առաջային պատի կտրած-պատռված արյունահոսող թափանցող վերք, լյարդի 4-րդ սեգմենտի վնասվածք, աջ նստատեղի վերևի արտաքին շրջանի պատռած-կտրած արյունահոսող վերք, կրծքավանդակի ձախ կեսի կտրած թափանցող՝ թոքի վնասումներով վիրավորում, ձախ ուսահոդի դրսային մակերեսի կտրած վերք, աջից հետականջախեցային շրջանի սալջարդ վերքի ձևերով, որոնք գնահատվել են կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

Ձեռք բերված ապացույցների համաձայն՝ 21-ամյա հարևանին և նրա քրոջ 23-ամյա ընկերոջը մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 9-րդ կետերով։ Քննիչը որոշում է կայացրել նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու միջնորդություն ներկայացնել դատարան։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում