«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Ուեյն Ռունին գովեստի խոսքեր է հղել թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հասցեին։ Ռունին նշել է, որ Մոուրինյոն «Յունայթեդ»-ին վերադարձրել է հաղթողի հոգեբանությունը։
«Մոուրինյոն «Յունայթեդ»-ին վերադարձրեց հաղթողի հոգեբանությունը։ Դա այն էր, ինչը մենք կորցրել էինք վերջին 2 տարում։
Նախորդ մրցաշրջանում բազմաթիվ ֆուտբոլիստներ գիտեին, որ մնալու են պահեստայինների նստարանին, որոշները գիտեին, որ չեն հայտնվելու հայտացուցակում։ Կար պառակտում։ Հիմա մենք միասնական ենք։ Դարձել ենք նպատակասլաց թիմ։ Այդտեղ է մեր ուժը»,- Մոուրինյոյի խոսքերը մեջբերում է Daily Mail-ը։






































