2016 թվականի ամառային տրանսֆերային պատուհանի փակման վերջին ժամերին Լոնդոնի «Չելսի»-ն ու Թուրինի «Յուվենթուս»-ը համաձայնության են եկել կոլումբացի կիսապաշտպան Խուան Կուադրադոյի տրանսֆերի հարցում։
28-ամյա կիսապաշտպանը վարձակալական պայմանագիր է ստորագրել «Յուվենթուս»-ի հետ։ Լոնդոնյան ակումբը գործարքի դիմաց կստանա 5 մլն եվրո։
Բացի այդ, պայմանագրում կա կետ, ըստ որի՝ «Յուվենթուս»-ը կարող է վարձակալական խայմանագրի ժամկետի ավարտից հետո 25 մլն եվրոյով գնել Կուադրադոյի տրանսֆերը։









































