«Վեսթ Հեմ»-ը հայտարարել է պաշտպան Ալվարո Արբելաոյի հետ պայմանագիր ստորագրելու մասին: 33-ամյա իսպանացու հետ մեկ տարվա պայմանագիր է կնքվել:
Փորձառու ֆուտբոլիստը «Վեսթ Հեմ»-ի կազմում հանդես կգա 5 համարի մարզաշապիկով:
Ավելի վաղ Արբելոան 2007-2009 թվականներին հանդես է եկել «Լիվերպուլ»-ում, որտեղից տեղափոխվել է «Ռեալ»: Նախորդ մրցաշրջանի ավարտից հետո Արբելոան լքել «արքայական ակումբ»-ը՝ պայմանագրի ժամկետը լրանալու պատճառով:










































