«Լիվերպուլ»-ի հարձակվող Մարիո Բալոտելին «Նիցա» է տեղափոխվել: Այդ մասին հայտնում է ֆրանսիական ակումբի պաշտոնական կայքը:
Այսօր ֆուտբոլիստը կմարզվի նոր թիմի կազմում, իսկ ուրբաթ օրը պաշտոնապես կներկայացվի որպես «Նիցա»-ի ֆուտբոլիստ:
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում իտալացի հարձակվողը վարձավճարով հանդես էր գալիս «Միլան»-ում, որի կազմում անցկացրել է 20 խաղ և դարձել 1 գոլի հեղինակ:








































