Լոնդոնի «Չելսի»-ի պաշտպան Բրանիսլավ Իվանովիչը հայտնել է, որ խնդիրներ չի ունենա Լուիս Սուարեսի հետ` վերջինիս` լոնդոնյան ակումբ տեղափոխության դեպքում:
«Լուիս Սուրաեսի մասին խոսել եմ նաև միջադեպից հետո: Խաղադաշտում կատարվածն այնտեղ էլ ավարտվում է: Սուարեսն Անգլիայի Պրեմիեր Լիգայի լավագույն հարձակվողներից մեկն է: Ես նրա հետ խնդիրներ չունեմ»,- նշել է Իվանովիչը:
Հիշեցնենք` ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ լոնդոնյան ակումբը կարող է ձեռք բերել ուրուգվայցի հարձակվողի իրավունքներն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում:





































