Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին Զուգդիդիի պետական համալսարանում հանրային դասախոսություն կարդալիս հայտարարել է, որ ընտրություններում քաղաքացիական ակտիվությունը կհանգեցնի նրան, որ երկրում կավարտվի քաղաքական դիմակայությունը։
Վրաստանի նախագահը կարևորել է հոկտեմբերի 8-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին բարձր մասնակցությունը. «Ես երաշխավորում եմ, որ եթե հոկտեմբերի 8-ին ընտրատեղամասերը լինեն լեփ-լեցուն, լինեն քաղաքացիական պարտքը կատարելու հերթեր, ապա երբեք չեն կրկնվի այն դիմակայությունները, որոնք դժբախտաբար եղել են մեր անցյալում»։










































