Al Sumaria հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իրաքի խորհրդարանի նախագահ Սալիմ ալ-Ջաբուրին պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա, որի շրջանակներում ծրագրել է թուրքական իշխանությունների հետ քննարկել ահաբեկչության դեմ պայքարը։
Այդ մասին հեռուստաալիքին հայտնել են Իրաքի խորհրդարանում նրա աղբյուրները։ Նրանց հաղորդմամբ՝ Ալ-Ջաբուրին ծրագրում է հանդիպել իր թուրք գործըներոջ և մի շարք բարձրաստիճան անձանց հետ.
«Քննարկվելու են մի շարք հարցեր, ինչն առաջին հերթին վերաբերում է ահաբեկչության ու ծայրահեղականության դեմ պայքարում ջանքեր գործադրելուն, Թուրքիայում փախստականների շուրջ տիրող իրավիճակը»։
Ավելի վաղ՝ օգոստոսին, Ալ-Ջաբուրին մեկնել էր Իրան։









































