Ընդդիմադիր Ազգային խորհուրդը պլանավորում է սեպտեմբերի 11-ին Բաքվում ցույց կազմակերպել Ադրբեջանի Սահմանադրության մեջ սպասվող փոփոխությունների դեմ, չորեքշաբթի հայտարարել է Ազգային ճակատ ընդդիմադիր կուսակցության նախագահ Ալի Քերիմլին, հայտնում է RIA Novosti-ն:
Ադրբեջանի Սահմանադրության մեջ փոփոխությունները, որոնք պլանավորվում է դիտարկել սեպտեմբերի 26-ի հանրաքվեի ժամանակ, ենթադրում են մտցնել առաջին փոխնախագահի պաշտոն և երկարաձգել նախագահի լիազորությունները 5-ից 7 տարի:
«Ազգային խորհուրդը որոշում է ընդունել սեպտեմբերի 11-ին ցույց անցկացնել հանրաքվեի դեմ և սոցիալ-տնտեսական խնդիրներով: Մենք երկրում պահանջում ենք արմատական բարեփոխումներ: Որպես ցույցի անցկացման վայր մենք ընտրել ենք «Մյահսուլ» մարզադաշտը: Մենք ցույցը համաձայնեցնում ենք Բաքվի իշխանության հետ: Ցույցը կսկսվի Մոսկվայի ժամանակով 16:00-ին»,- գրել է Քերիմլին Facebook-ի իր էջում:
Հիմնական օրենքում նաև առաջարկվում է դրույթ մտցնել նախագահի կողմից խորհրդարանը ցրելու և խորհրդարանական ընտրություններին 18 տարեկանից մասնակցելու իրավունքի վերաբերյալ:









































