The Sun-ի փոխանցմամբ` ՊՍԺ-ն մտադիր է ձեռք բերել Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կարիմ Բենզեմայի տրանսֆերը, եթե Էդիսոն Կավանին տեղափոխվի «Նապոլի»:
Փարիզյան ակումբը պատրաստ է 59 մլն եվրո վճարել Բենզեմայի տրանսֆերի դիմաց:
Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության նախորդ մրցաշրջանում 28-ամյա Բենզեման 24 գոլ է խփել 27 խաղում:









































