Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը մեկնելու է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի ԳԱ աշխատանքներին, որը մեկնարկելու է սեպտեմբերի 15-ին:
Ծրագրված է, որ Զարիֆը ՄԱԿ-ի ԳԱ «դաշտերում» մի շարք հանդիպումներ է ունենալու այլ երկրների պաշտոնատար անձանց հետ: Այդ մասին այսօր հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Մաջիդ Թահթ Ռավանչին:
Երբ նրան հարցրել են, թե արդյոք ՄԱԿ-ի ԳԱ-ին չի մասնակցելու Իրանի նախագահ Հասան Ռուհանին, դիվանագետը պատասխանել է, որ Իրանը քննարկում է դրա համար հիմքերը՝ ճիշտ որոշման հանգելու համար:
Ռուհանին մասնակցել է ՄԱԿ-ի ԳԱ նախկին երեք նստաշրջաններին՝ որպես Իրանի նախագահ:






































