Google ընկերությունը թարմացրել է Google Play խանութի վեբ տարբերակը, որում առաջարկվում են հավելվածներ Android բջջային օպերացիոն համակարգի համար: Այս մասին հայտնում է Android Community բլոգը:
Խանութի դիզայնը նման է Android-ի համար Google Play-ի բջջային հավելվածին, որը ստեղծվել է 2013-ի ապրիլին: Հիմնական նորարարություններն են ձախ կողմում նավիգացիայի պանելներն ու ավելի խոշոր կոճակները:
Google Play-ը գործում է 2008 թվականից: Այնտեղ կա ավելի քան 800 հազար հավելված Android սարքերի համար: Մինչ 2012-ի գարուն ծառայությունը կրում էր Android Market անվանումը, որում վաճառվում էին միայն ծրագրեր, սակայն խանութում գրքեր, երաժշտություն և կինո ավելացնելուն պես՝ այն վերանվանվեց Google Play:










































