Ռուսաստանի Կազան քաղաքում շարունակվում են 27-րդ համաշխարհային ուսանողական խաղերը:
Գերազանց ելույթները շարունակում է Եվրոպայի գործող չեմպիոն Արթուր Ալեքսանյանը: 96 կգ քաշայինների կիսաեզրափակիչում Ալեքսանյանը պարտության մատնեց իրանցի ըմբիշ Մահդի Ալիարիֆեիզաբադիին:
Գոտեմարտն ավարտվել է 3:1 հաշվով:







































