«Փյունիկ»-ի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ Արտակ Օսեյանը նշանակվել է թիմի գլխավոր մարզչի պաշտոնում:
Սարգիս Հովսեփյանի հեռանալուց հետո Օսեյանը նշանակվել էր գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար:
Հավելենք, որ Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 2016/17թթ մրցաշրջանում 4-րդ տուրից հետո «Փյունիկ»-ը վաստակած 4 միավորով 4-րդ տեղում է։








































