Թուրքական NTV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի՝ Եվրամիության հարցերով նախարար Օմեր Չելիքն այսօր հայտարարել է, որ Սիրիայի քրդերի ինքնապաշտպանական ուժերի մեծ մասը լքել է Եփրատ գետի արևմտյան ափը:
«Այսօրվա հայտարարության մեջ նշվում է, որ քրդերի ինքնապաշտպանական ուժերի մեծ մասը անցել է Եփրատի արևելյան ափը: Սակայն նրանց մի մասը մնացել է արևմտյան ափին, ինչն անընդունելի է»,- ասել է նա:
Թուրքական բանակը նախորդ շաբաթ Սիրիայի հյուսիսում սկսել է «Եփրատի վահան» ռազմական գործողությունը:









































