News Georgia լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի իշխանություններն աշխատում են այն ուղղությամբ, որպեսզի տնտեսական հանցանքների համար մեղադրվող անձանց նախնական կալանքի տակ պահելը կիրառվի միայն հատուկ դեպքերում: Այս մասին փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչների հետ երեկվա հանդիպման ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին:
Նա ձեռնարկատերերին պատմել է բիզնեսի ոլորտում իրականացվող բարեփոխումների, ինչպես նաև ապագայի ծրագրերի մասին. «Մենք աշխատում ենք հավելյալ փոփոխությունների, այդ թվում նաև ընկերությունների ստուգման կանոնակարգված ժամկետների վրա, ինչպես նաև այն ուղղությամբ, որպեսզի տնտեսական հանցանքների համար նախնական կալանքի կիրառումը տեղի ունենա միայն հատուկ դեպքերում»:







































