Լոնդոնի «Չելսի»-ի նախկին գլխավոր մարզիչ Ռոբերտո դի Մատեոն խոսել է ակումբից իր հեռացման և ապագայից ունեցած իր սպասելիքների մասին:
«Կարծում եմ՝ առաջիկա տարվա ընթացքում ինձ կրկին կկարողանաք տեսնել մարզչական աթոռին: Ես պատրաստ եմ հավակնոտ ծրագրի մաս դառնալ:
Վստահ եմ, որ եթե ինձ չհեռացնեին «Չելսի»-ից, թիմը հաջողության կհասներ: Սակայն այժմ մարզիչները երկար չեն մնում ակումբներում:
Ռոման Աբրամովիչը հիանալի մարդ է: Ես լավ հարաբերթւյուններ ունեմ նրա հետ: Հպարտ եմ, որ կարողացել եմ հետք թողնել «Չելսի»-ի պատմության մեջ: Նման հաջողությունը երբեք չի մոռացվում»,- նշել է Դի Մատեոն:
Հիշեցնենք, որ մասնագետի գլխավորությամբ «արիստոկրատներ»-ը կարողացել են նվաճել ՉԼ գավաթի խաղարկության չեմպիոնի կոչումը: