Apple-ի սմարթֆոնների նոր մոդելը, որը ստացել է iPhone 5S անվանումը, հավանաբար կսկսի արտադրվել արդեն հուլիսին և շուկայում կհայտնվի 2013-ի աշնանը՝ սեպտեմբերի վերջին կամ հոկտեմբերի սկզբին՝ կարծում է Jefferies-ի վերլուծաբան Փիթեր Մայսեկը:
CNBC-ի տվյալներով՝ կթողարկվի մոտ 15 մլն նման սարք:
Բացի այդ, փորձագետը ակնկալում է, որ կթողարկվի մոտ 15 մլն բյուջետային iPhone, որի արտադրությունը սկսվել է հունիսին: Մայսեկի հավաստմամբ՝ մոտ ժամանակներս iPhone 4S-ը կհանվի արտադրությունից: