Մադրիդի «Ռեալ»-ը շարունակում է հետաքրքրվել անգլիական «Լիվերպուլ»-ի հարձակվող Լուիս Սուարեսի ծառայություններով: Այդ մասին տեղեկացնում է իսպանական մամուլը:
Ըստ տեղեկատվության՝ «Արքայական ակումբ»-ը պատրաստ է Ուրուգվայի ազգային հավաքականի ֆուտբոլիստի տեղափոխության դիմաց առաջարկել 12 մլն եվրո՝ միաժամանակ գործարքում ընդգրկելով թիմի հարձակվող Գոնսալո Իգուաինի տրանսֆերը: Նշենք, որ մերսիսայդցիների ղեկավարությունը պատրաստ է բաժանվել իր ֆուտբոլիստից առնվազն 40 մլն եվրոյի դիմաց:
Ըատ ավելի վաղ հայտնված տեղեկատվության՝ Իգուաինի ծառայություններով հետաքրքրվում է իտալական «Նապոլի»-ն, որը պատրաստ է Արգենտինայի ընտրանու խաղացողի տեղափոխության դիմաց 30 մլն ֆունտ վճարել:







































