«Էրեբունի» ԲԿ-ում ավարտվել է «Սասնա ծռեր» խմբի անդամ Արամ Մանուկյանի վիրահատությունը, հիվանդի վիճակը բավարար է: Վիրահատությունը կատարվել է անվճար: Այս մասին վիրահատության ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Էրեբունի» ԲԿ տնօրեն Միքայել Մանուկյանը:
«Սա վիրահատության վերջնական փուլն էր, վիրահատությունն ավարտվել է, հիվանդի վիճակը բավարար է գնահատվում, կատարվել է հատուկ մետաղային հարթակով ոսկրային բեկորների ֆիքսում և կոտրվածքի ֆիքսում, հիվանդի վիճակը բավարար է»,- ասաց Մ. Մանուկյանը՝ հավելելով, որ Արամ Մանուկյանը վաղ վիրահատական շրջանում դեռ մի քանի օր կմնա «Էրեբունի» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում, որպեսզի բժիշկները հետևեն և նվազեցնեն բարդությունները, որը կարող է առաջանալ ցանկացած վիրահատությունից հետո:
Մ. Մանուկյանը հավաստիացրեց, որ նման վիրահատություններից հետո հաշմանդամություն չի նկատվում. «Արամ Մանուկյանի մոտ մենք դա չենք սպասում, որովհետև վիրահատությունն անցել է պլանավորածին համաձայն»:
«Էրեբունի» ԲԿ տնօրենը նաև տեղեկացրեց, որ նախապատրաստում են վիրահատել նաև «Սասնա ծռեր» խմբի անդամ Աշոտ Պետրոսյանին. «Նրա վիրահատությունը կտևի 2-2,5 ժամ: Այս բոլոր վիրահատությունները վերջնական փուլի վիրահատություններ են»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































